ԱՄՆ-ի ազգային անվտանգության նոր ռազմավարությունը տեսականորեն չի հակասում ռուս-ամերիկյան երկխոսության զարգացմանը՝ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ «Սակայն մեր վերջնական եզրակացությունները մենք անելու ենք բացառապես միջազգային ասպարեզում ԱՄՆ-ի վարչակազմի գործնական քայլերի վերլուծությունից ելնելով»,- հավելել է նախարարը։               
 

Սերժ Սարգսյանը ՀՀԿ-ի առողջացման, ռեստարտի ծրագիր է մշակել

Սերժ Սարգսյանը ՀՀԿ-ի առողջացման, ռեստարտի ծրագիր է մշակել
05.07.2018 | 13:34

«Հրապարակը» գրում է. «Սերժ Սարգսյանը ՀՀԿ-ի առողջացման, ռեստարտի ծրագիր է մշակել՝ մաքրվել օդիոզ ֆիգուրներից։ Նա ընտրել է ՀՀԿ հնարավորինս չվարկաբեկված և ինտելեկտուալ 3 դեմք՝ Արփինե Հովհաննիսյան, Դավիթ Հարությունյան, Վիգեն Սարգսյան, որ պետք է իրականացնեն ռեստարտը և ընդունելի են Արևմուտքում։

ԱՄՆ իշխանությունը, ըստ լուրերի, անգամ ողջունում է «ռեստավրացիան»։ Սերժ Սարգսյանը պարբերաբար հանդիպում է քաղաքական ընդլայնված կազմի կամ «առողջացման ծրագիր մշակող եռյակի» հետ, քննարկում, թե ինչպես վերականգնել ՀՀԿ-ի հեղինակությունը և չպարտվել ընտրություններում։ ՀՀԿ-ից չհերքեցին, որ նման պրոցես կա։ Նրանք կարծում են, որ ընտրություններին պետք է մասնակցել թեկուզ 10-15- հոգանոց, բայց «մաքուր» ցուցակով»:

Դիտվել է՝ 2132

Մեկնաբանություններ